Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ժորա Մկրտչյանի նկատմամբ բռնություն գործադրած շարքային Ալբերտ Առաքելյանը ձերբակալվել է

12:25, ուրբաթ, 21 հոկտեմբերի, 2011 թ.
Ժորա Մկրտչյանի նկատմամբ բռնություն գործադրած շարքային Ալբերտ Առաքելյանը ձերբակալվել է
     ԼՂՀ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ժորա Մկրտիչի Մկրտչյանին սուր փսիխոզ ախտորոշմամբ Երևանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով հոկտեմբերի 20-ին ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-ին մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով) նախատեսված հանցագործության կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Ռաֆայելի Առաքելյանը:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ ՊՆ քննչական ծառայություն
1743 | 0
Facebook