Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վլադիմիր Ասատրյանի մահվան փաստի առթիվ ժամկետային զինծառայող է ձերբակալվել

12:22, ուրբաթ, 21 հոկտեմբերի, 2011 թ.
Վլադիմիր Ասատրյանի մահվան փաստի առթիվ ժամկետային զինծառայող է  ձերբակալվել
     2011 թ. հոկտեմբերի 9-ին ԼՂՀ N զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով, հոկտեմբերի 20-ին ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 1-ին մասով (զինծառայողին վիրավորանք հասցնելը` զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունը անպարկեշտ ձևով ստորացնելը մեկ այլ զինծառայողի կողմից) նախատեսված հանցագործության կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Մարտինի Զաքարյանը:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
2116 | 0
Facebook