Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արթուր Բաղդասարյանը կմնա որպես ''ամենատպավորիչ'' դավաճանության հեղինակ. Փաշինյան

16:15, կիրակի, 23 դեկտեմբերի, 2012 թ.
Արթուր Բաղդասարյանը կմնա որպես ''ամենատպավորիչ'' դավաճանության հեղինակ. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի, ՕԵԿ համագումարում ունեցած ելույթի ինձ վերաբերվող հատվածի վերաբերյալ լրագրողների բազմաթիվ հարցումներին ի պատասխան հարկ եմ համարում հայտարարել հետևյալը.

Հասկանում եմ, որ ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը տարբեր քաղաքական գործիչների դիֆերամբներ ձոնելու միջոցով կարիերա անելու 20-ամյա հարուստ փորձ ունի, բայց այս անգամ խստորեն սխալվել է հաշվարկներում: Քաղաքական գործունեության ընթացքում երբեք չեմ առաջնորդվել ու չեմ առաջնորդվելու ինձ ''դիֆերամբներ'' ձոնողներին բարեկամ, իսկ քննադատողներին թշնամի համարելու գործելակերպով: Ու չնայած պարոն Բաղդասարյանն ակնարկել է իմ ''ազնիվ գործիչ'' լինելու մասին, որևէ լավ բան չեմ կարող ասել մի մարդու հասցեին, ով մշտապես գործել է ընտրություններ կեղծած իշխանությունների տանիքի տակ:

Ընդգծում եմ, որ Արթուր Բաղդասարյանը 2008 թվականի Մարտի 1-ի ուղիղ պատասխանատուներից է և Հայաստանի պատմության մեջ կմնա որպես ՀՀ քաղաքացիների ընդդիմադիր տրամադրված հատվածի ''ամենատպավորիչ'' դավաճանության հեղինակ:

4573 | 27
Facebook