Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հ1-ն իմ պատճառով է ընկել խառնաշփոթի մեջ. ''Compass band'' խմբի պրոդյուսեր

15:03, երեքշաբթի, 09 հոկտեմբերի, 2012 թ.
Հ1-ն իմ պատճառով է ընկել խառնաշփոթի մեջ. ''Compass band'' խմբի պրոդյուսեր

''Մանկական Եվրատեսիլ-2012''-ում Հայաստանի մասնակից ''Compass band'' խմբի պրոդյուսեր Զառա Պետրոսյանը ներողություն է խնդրել ''Եվրատեսիլ'' նախագծի ղեկավար Գոհար Գասպարյանից՝ նրան շփոթեցնելու համար. բսց նամակը` ստորև.

''Մանկական Եվրատեսիլ 2012''-ի Հայաստանյան նախընտրական փուլին մասնակցելու համար Հանրային հեռուստաընկերությանն եմ ներկայացրել ''Compass band'' խմբի կատարմամբ ''Sweetie baby'' երգի հայտը: Հայտի հետ ներկայացրել եմ ''Compass band''-ի 4 մասնակիցների լուսանկերները և ձայնագրված ''Sweetie baby'' երգը` մենակատար Դավիթ Պարոնիկյանի կատարմամբ: Հետագայում, երգի տեսանյութի պատրաստման ժամանակ, որոշեցի ներառել նաև իմ աշակերտ` Միաքայել Վարոսյանի մասնակցությունը, ով որևէ առնչություն ''Compass band''-ի հետ չի ունեցել: Պատրաստված տեսանյութն ինձ բերեց այն մտքի, որ Միքայելին նույնպես կարելի է ներառել ''Sweetie baby'' պրոեկտի մեջ` ընդամենը որպես շեյքերահար: Սակայն ինչպես իր բոլոր հարցազրույցներում նշել է հենց Միքայել Վարոսյանը, նա ''Compass band''-ի մասնակից չի հանդիսանում:

Միքայել Վարոսյանին որպես շեյքերահար պրոեկտում ներառելու մասին տեղեկացրել եմ Հ1-ի ղեկավարությանը: Ինձ է զանգահարել Գոհար Գասպարյանը` ճշտելու համար տղայի տարիքը: Վստահ լինելով, որ մի քանի ամսվա տարբերությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ Միքայելի մասնակցության համար /Միաքայելի 10 տարին լրանում է 2013 թվականի հուլիս ամսին/` Գոհար Գասպարյանին վստահեցրել եմ, որ Միքայելը 10 տարեկան է:

Բազում միջազգային մրցույթների /28 մրցույթ` Չինաստան, Եգիպտոս, Մալթա, Չեխիա, Բուլղարիա, Մոլդովա, Բելառուս, Ղազախստան, Մակեդոնիա, Ուկրաինա…/, որոնք բերել են Հայաստանին հաղթանակներ /ավելի քան 30 մրցանակ` ի դեմ Վարդուհի Վարդանյանի, Անդրեի, Լիանայի, Էմմա Ասատրյանի, Էրիկի, Անի Քրիստիի, Սերգեյ Գրիգորյանի, Արմինե Օվոյանի /մասնակցության իմ հսկայածավալ փորձը ցույց է տվել, որ տարիքային առումով մի քանի ամսվա տարբերությունը երբևէ չի համարվել մրցութային կանոնների խախտում: Եղել եմ միջազգային ժյուրիի անդամ և պատվավոր հյուր բազում միաջզգային մրցույթներին և այն դեպքերում, երբ մրցույթի կազմակերպիչները գտնել են, որ մասնակիցն արժանի է մասնակցելու մրցույթին, տարիքային մի քանի ամսվա տարբերությունը չի զրկել նրան մասնակցության հնարավորությունից:

Ցանկանում եմ ներողություն խնդրել Հ1-ի ղեկավարությունից և իհարկե առաջին հերթին Գոհար Գասպարյանից` նրանց շփոթության մեջ գցելու համար: Հայտարարում եմ, որ Հ1-ն այս ամենի հետ ոչ մի կապ չունի և ընկել է այս խառնաշփոթի մեջ բացառությամբ իմ պատճառով:

Անկեղծ լինելով ուզում եմ ասել, որ չէի ակնկալում հաղթանակ և հույս չունեի, որ կկայացվի արդար որոշում: Մեր հաղթանակը մեծ ուրախություն ու անակնկալ եղավ բոլորիս համար` ստիպելով այսուհետ լինել շատ զգոն, քանի որ ինչպես փորձը ցույց տվեց Հայաստանում հնարավոր է արդար մրցույթի անցկացումը:

''Compass band'' խմբի պրոդյուսեր` Զառա Պետրոսյան

4993 | 4
Facebook