Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գոհար Գասպարյանը` ''Մանկական Եվրատեսիլի'' մեր խմբում առաջացած տարիքային խնդիրների մասին

19:12, երկուշաբթի, 08 հոկտեմբերի, 2012 թ.
Գոհար Գասպարյանը` ''Մանկական Եվրատեսիլի'' մեր խմբում առաջացած տարիքային խնդիրների մասին

''Եվրատեսիլ'' նախագծի պատասխանատու Գոհար Գասպարյանի հայտարարությունը.

''Ժնևում Եվրոպական հեռարձակողների միության սպորտային ամենամյա համաժողով գործուղման ընթացքում տեղեկացա ''Մանկական Եվրատեսիլ 2012''-ի Հայաստանյան եզրափակիչ փուլի հաղթող Compass band-ի վերաբերյալ շրջանառվող լուրերի մասին, ըստ որի Compass band-ի անդամներից մեկի տարիքը չի համապատասխանում մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջներին:

Ամստերդամում կայանալիք ''Մանկական Եվրատեսիլ 2012''-ի երգի մրցույթում իրավունք ունեն մասնակցելու 10-15 տարեկան երեխաները: Մրցույթի Հայաստանյան նախընտրական փուլին հայտ ներկայացրած Compass band-ի կազմը բաղկացած է 4 հոգուց. Դավիթ Պարոնիկյան /13 տարեկան/, Արշավիր Գրիգորյան /13 տարեկան/, Արամ Ծատուրյան /13 տարեկան/ և Աբրահամ Ազնաուրյան /13 տարեկան/: Հայաստանի հանրային հեռուստաընկերության Մանկական Եվրատեսիլի հանձնաժողովի նախնական լսումների արդյունքում Compass band-ի ''Sweetie baby'' երգն անցել է մրցույթի եզրափակիչ փուլ:

Մրցույթի եզրափակիչ փուլում Compass band-ի պրոդյուսեր Զառա Պետրոսյանի նախաձեռնությամբ խմբի ելույթի բեմականացման համար որպես շեյքերահար խմբի կազմի հետ ելույթ է ունեցել Միքայել Վարոսյանը, ում 10 տարին, ինչպես հետագայում պարզվել է, պետք է լրանա միայն 2013 թվականի հուլիս ամսին:

Նկատի ունենալով, որ ինչպես մեծերի, այնպես էլ փոքրերի ''Եվրատեսիլի'' ներպետական նախընտրական փուլերում հանդիպում են տարիքային և այլ անհամապատասխանություններ` խնդրի մասին տեղեկացրել ենք ''Մանկական Եվրատեսիլի'' ղեկավար Սիտցե Բեքերին: Վերջինը նշել է, որ հայաստանյան եզրափակիչ փուլի հաղթող Compass band-ի հիմնական կազմն իր ''Sweetie baby'' երգով համապատասխանում է մրցույթի կանոններին և կարող է մասնակցել Ամստերդամում կայանալիք ''Մանկական Եվրատեսիլ 2012''-ի երգի մրցույթին, իսկ Միքայել Վարոսյանի մասնակցության հարցը կքննարկվի վերահսկող խմբի ժողովում:

6481 | 12
Facebook