Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վազգեն Խաչիկյանին ձերբակալել են (լրացված)

16:08, ուրբաթ, 28 սեպտեմբերի, 2012 թ.
Վազգեն Խաչիկյանին ձերբակալել են (լրացված)

Ոստիկանության լրատվական վարչությունից հաստատեցին տեղեկությունները, ըստ որի այսօր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանը ձերբակալվել է:
     Հիշեցնենք` 2010թ. Վերահսկիչ պալատի բացահայտած խախտումներից հետո Խաչիկյանն ազատվել էր պաշտոնից, հարուցվել էր քր. գործ:
     Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ձերբակալվել են նաև վճարային ծառայության նախկին պետ Հովհաննես Գրիգորյանը և կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանը:
     Նախաքննությունը շարունակվում է:

6466 | 9
Facebook