Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այսօր` Հոլանդիա-Հայաստան

11:07, ուրբաթ, 07 սեպտեմբերի, 2012 թ.
Այսօր` Հոլանդիա-Հայաստան

Շախմատի Հայաստանի ազգային հավաքականը Համաշխարհային օլիմպիադայի 9-րդ տուրում Գերմանիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո շարունակում է մնալ երրորդ հորիզոնականում` զիջելով միայն Չինաստանին և Ռուսաստանին: Ի դեպ, 1-4-րդ հորիզոնականում գտնվող հավաքականներն ունեն 15-ական միավոր և մրցաշարի ավարտից երկու տուր առաջ բավական լարված իրավիճակ է ստեղծվել: Այսօր Հայաստանի հավաքականը կմրցի Հոլանդիայի հետ: Հայաստանի կանանց հավաքականն Իրանին հաղթելուց հետո բարձրացել է 6-րդ հորիզոնական և հնարավորություններ ունի մրցանակային տեղերի համար պայքարելու: Այսօր ՀՀ կանանց հավաքականը կխաղա Ռուսաստանի հետ: Հանդիպումները կմեկնարկեն ժամ 16-ին:

2064 | 0
Facebook