Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայ մշակույթի օրերը Բուլղարիայում

09:21, հինգշաբթի, 06 սեպտեմբերի, 2012 թ.
Հայ մշակույթի օրերը Բուլղարիայում

Սեպտեմբերի 1-5-ը Բուլղարիայում տեղի ունեցան Հայ մշակույթի օրեր, որոնց պաշտոնական բացման արարողությանը մասնակցեցին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և իր գլխավորած պատվիրակությունը:

Մշակույթի օրերի շրջանակում սեպտեմբերի 1-ին Պլովդիվ քաղաքի ամառային թատրոնում ելույթ ունեցան Հայաստանի ֆիհլարմոնիայի ժողովրդական գործիքների և ''Բարեկամություն'' պարարվեստի պետական համույթները:

Սոֆիայի կինոյի տանը սեպտեմբերի 2-ին ցուցադրվեց կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանի ''Ձայն բարբառոյ…'' խաղարկային կինոնկարը: Սեպտեմբերի 3-ին Սոֆիայի Ազգային օպերային թատրոնում մեծ գալա-համերգով իրենց արվեստը ցուցադրեցին հայ արվեստի գործիչները:

Սեպտեմբերի 4-ն ''Սբ.Կիրիլ և Մեթոդիի'' անվան ազգային գրադարանում բացվեց ''Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք և հայ գրատպության 500-ամյակը'' խորագրով հայ հնատիպ գրքերի ցուցահանդեսը, որտեղ և տեղի ունեցավ ''Մարկո Կրալ'' էպոսի հայերեն և Լևոն Շանթի ''Կայսր'' պատմական դրամայի բուլղարերեն հրատարակությունների շնորհանդեսը:

1834 | 2
Facebook