Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տարոն Մարգարյանը շրջայց է կատարել մետրոպոլիտենում և տրոլեյբուսային հավաքակայանում

18:34, չորեքշաբթի, 05 սեպտեմբերի, 2012 թ.
Տարոն Մարգարյանը շրջայց է կատարել մետրոպոլիտենում և տրոլեյբուսային հավաքակայանում

Երևանի մետրոպոլիտենի տեխնիկական վիճակին, ընթացող աշխատանքներին և զարգացման ծրագրերին ծանոթանալու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց է կատարել Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենում:

Մետրոյի ''Գարեգին Նժդեհ'' կայարանից քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր շարժակազմով ուղևորվել է ''Սասունցի Դավիթ'' կայարան:

Քաղաքապետին զեկուցվել է, որ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած, ժամանակակից տեսքով կահավորված ուղևորասրահով երեք նոր շարժակազմերին մինչև տարեվերջ կգումարվի ևս երկուսը:

''Հանրապետության հրապարակ'' կայարանում Տարոն Մարգարյանը նախ այցելել է ստորգետնյա պոմպակայան և ծանոթացել է մետրոպոլիտենի ստորգետնյա գրունտային ջրերի հեռացման պոմպակայանների արդիականացման ընթացիկ աշխատանքներին:

Աշխատանքային շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է նաև ''Էլեկտրատրանսպորտ'' ընկերություն: Քաղաքապետին զեկուցվել է, որ տրոլեյբուսային պարկում առկա 79 շարժակազմերից այսօր շահագործվում է 60-ը: Քաղաքապետն ընդգծել է, որ առաջիկայում քայլեր կձեռնարկվեն մայրաքաղաքում էլեկտրատրանսպորտի վիճակը բարելավելու և հավաքակայանը արդիականացնելու ուղղությամբ:

2407 | 2
Facebook