Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանի ''Հրաչյա Աճառյան'' համալսարանը դադարեցնում է գործունեությունը

12:59, ուրբաթ, 31 օգոստոսի, 2012 թ.
Երևանի ''Հրաչյա Աճառյան'' համալսարանը դադարեցնում է գործունեությունը
     Երևանի ''Հրաչյա Աճառյան'' համալսարանի ռեկտոր Ա. Խաչատրյանը նամակով դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին և տեղեկացրել, որ ''Հրաչյա Աճառյան'' համալսարանը դադարեցնում է բարձրագույն կրթական ծրագրերի իրականացումը: Միաժամանակ Ա. Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել նախարարությանը երկարամյա և արգասաբեր համագործակցության համար:
     ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ ''Հրաչյա Աճառյան'' համալսարանի բոլոր ուսանողներին կառաջարկվի ըստ մասնագիտությունների կրթությունը շարունակել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում:
3010 | 1
Facebook