Խնդրում ենք սպասել...
Առցանց լրագրող, սեփական լրատվամիջոց....
Այսօր`  կիրակի, 19 մայիսի, 2013 թ.
Եղանակը Երևանում այս պահին`
+18 °C
,
գիշերը`
+12 °C
,
ցերեկը`
+24 °C
Արտարժույթի փոխարժեքն ըստ ԿԲ`  
ԱՄՆ դոլլար
417.05
,
Եվրոպական Եվրո
537.20
,
Ռուսական ռուբլի
13.28

Իրադարձություններ

Հայ լեռնագնացն արդեն փրկարարների ճամբարում է

21:09, կիրակի, 12 օգոստոսի, 2012 թ.
Հայ լեռնագնացն արդեն փրկարարների ճամբարում է

Այսօր ժամը 19.30-ի սահմաններում ՀՀ ԱԻՆ և Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտի համատեղ ջանքերի շնորհիվ Ուշբա լեռան վրա գտնվող հայ լեռնագնաց Անդանիկ Միրիբյանը հատել է լեռան գագաթի ամենավտանգավոր հատվածը և միացել փրկարարների ճամբարին:

Հայ և վրացի փրկարարների համատեղ ուժերով իրականացվել է բարդ փրկարարական գործողություն, որի արդյունքում լեռնագնացը կարողացել է հաղթահարել ճանապարհն ու վերջապես մոտենալ փրկարարներին: Մինչ այդ` վրացական կողմի փրկարարական ուղղաթիռը չորս անգամ փորձել է մոտենալ նրան, սակայն եղանակային վատ պայմանների պատճառով հայ լեռնագնացին մոտենալ չի հաջողվել:

Այժմ Ա. Միրիբյանը գտնվում է լեռան ստորոտին տեղակայված փրկարարական ճամբարում` միանգամայն անվտանգ ու առողջ վիճակում: Հանգստանալուց և ուժերը վերականգնելուց հետո` վաղը նա փրկարարների հետ միասին կիջնի լեռան ստորոտից:

Հավանել
0
Չհավանել
0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Մեկնաբանություններ
facebook
ՄԱՄՈՒԼ.am
nan
nan 14:29, 12.08.2012
tnashen, ba @tenc ban kanen, meranq lurerin hetevelov, te erb kbarehaches ijnel verevic......isk aveli lurj shat urax em qo hamar, vor voxj ev aroxj es, apres...
LALA
LALA 17:37, 12.08.2012
TNASHEN SAXIN XARNEL ES IRAR

Մամուլի խոսնակ