Ինչպես երեկ տեղեկացրել էինք՝ Սյունիքի մարզի Տաշտուն համայնքի ղեկավար Հենրիկ Գաբրիելյանին էին դիմել Ագարակ քաղաքի մի խումբ բնակիչներ՝ ժամանակավոր կացարանի խնդրանքով: Երկրաշարժից հետո հատկապես բարձրահարկերի բնակիչները ցանկանում էին մի քանի օր բնակության տեղափոխվել ցածրահարկ տներ, իսկ այդպիսիք շատ են հարևան Տաշտուն համայնքում:
ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում Հենրիկ Գաբրիելյանը հայտնեց, որ մոտ 20-30 ընտանիք իրենց գյուղում են գիշերել: ''Այս պահին մարդիկ փոքր-ինչ հանգիստ են: Կոնկրետ մեզ մոտ այսօր ցնցումներ չեն զգացվել, փոխարենը դրանք եղել են Ագարակում, Մեղրիում'',- ասաց գյուղապետը: