Ըստ շրջանառվող լուրերի` ''Վիտամին'' ակումբի անդամ Գարիկ Պապոյանի և երգչուհի Նարինե Դովլաթյանի միջև սիրային կապ կա: Վերջերս տարբեր միջոցառումների ժամանակ նրանց հաճախ կարելի է տեսնել միասին: Ասում են` բացի անձնական շփումներից նրանք նաև երգարվեստում են համատեղ գործում: Մեծ աղմուկ հանած ''Beautiful Sunday'' երգի մենակատար Նարինեն ժամանակին համագործակցել է Hayk Solar-ի և Arni Rock-ի հետ, մինչդեռ այսօր նրան Գարիկն է օգնում: Տարբեր հարցազրույցների ժամանակ հումորիստը նշել է, որ նախընտրում է տարբերվող արտաքինով աղջիկների ու ընտրությունը կարծես կանգ է առել Նարինե Դովլաթյանի վրա:
Ավելի վաղ խոսվում էր, որ Գարիկ Պապոյանի ընկերուհին Աստղիկ Սաֆարյանն է:
http://www.youtube.com/watch?v=r4s7te6So84
....