Օգոստոսի 1-ին ժամը 21.30-ին, 1989թ. ծնված Դավիթ Ղ-ն Երևանի Հալաբյան և Էստոնական փողոցների խաչմերուկում մոտեցել է ոստիկանության ծառայողներին և հայտնել, որ իրեն ծեծի են ենթարկել:
Նույն օրը, ժամը 21.40-ին, Հալաբյան և Էստոնական փողոցների խաչմերուկից, Դավիթ Ղ-ին ծեծի ենթարկելու կասկածանքով, բերման են ենթարկվել 1958թ. ծնված Արսեն Ն-ն և 1993թ. ծնված Էրիկ Մ-ն:
Պարզվել է, որ Հ. Թումանյանի անվան այգում, վիճաբանության ժամանակ, նրանք ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Դավիթ Ղ-ին և պատճառել վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: