Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չեմ բացառում, որ ապագայում կմասնակցեմ նախագահական ընտրություններին. Մեդվեդև

10:02, երկուշաբթի, 30 հուլիսի, 2012 թ.
Չեմ բացառում, որ ապագայում կմասնակցեմ նախագահական ընտրություններին. Մեդվեդև

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ով այս օրերին Լոնդոնում հետևում է Օլիմպիական խաղերին, հարցազրույց է տվել բրիտանական The Times պարբերականին: Ի թիվ այլ թեմաների` անդրադարձ է կատարվել կոռուպցիայի դեմ պայքարին, հասարակության սոցիալ-տնտեսական իրավիճակին, քաղաքական գործընթացներին: Թղթակիցները Մեդվեդևին հարցրել են` մտադի՞ր է առաջադրվել 2018թ. նախագահական ընտրություններում:

Մեդվեդևը չի բացառել առաջադրման հանգամանքը. ''Ես տարեց քաղաքական գործիչ չեմ ու երբեք չեմ բացառել ապագայի հետ կապված որևէ բան: Դեռ չեմ պատրաստվում հեռանալ քաղաքական կյանքից: Եթե ժողովուրդը ցանկանա, որ ես առաջադրվեմ 2018թ. ընտրություններում, կառաջադրվեմ, իսկ եթե ժողովրդին հոգնեցնեմ ու նրանք ինձ ասեն ''մնաս բարով'', ես կզբաղվեմ հուշեր գրելով'',- ասել է վարչապետը:

2833 | 0
Facebook