SPORT.RU-ն տեղեկացնում է, որ Ռուսաստանը ներկայացնող Արսեն Գալստյանը, ով հանդես է գալիս 60 կգ քաշային կարգում, անցել է Օլիմպիադայի եզրափակիչ փուլ:
Դրանով մարզիկը Ռուսաստանի հավաքականի համար ապահովել է արծաթե մեդալ: Կիսաեզրափակչում Արսենը հաղթել է Ուզբեկստանը ներկայացնող աշխարհի չեմպիոն Ռիխոդ Սոբիրովին:
Եզրափակչում Գալստյանի մրցակիցը կլինի Ճապոնիան ներկայացնող Հիրոակի Հիրաոկան: