Այսօրվա իր երկրորդ մենամարտում Հայաստանը ներկայացնող Հովհաննես Դավթյանը ձյուդոյի օլիմպիական մրցաշարի 60կգ քաշային կարգի 1/16 եզրափակչում հաղթեց ադրբեջանցի Իլգար Մուշքիևին։ Հաշիվը 0-1-0-1/0-0-0-0։
1/8 եզրափակչում մեր մարզիկը կմենամարտի Սերջիո Պերսոա (ԿԱՆ)-Երկեբուլան Կոսաև (ՂԱԶ) զույգի հաղթողի հետ։ Մենամարտի ժամը հայտնի կդառնա ավելի ուշ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դավթյանը 1/32 եզրափակչում իպոնով հաղթել էր Գերմանիան ներկայանցող Տոբիաս Էնգելմայերին։
Տեղեկացնենք նաև, որ Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող Արսեն Գալստյանը դուրս է եկել 1/8 եզրափակիչ՝ 1/16-ում հաղթելով հնդիկ ձյուդոյիստ Զաքարի Գորուզային,- հայտնում է sportarmenia.com-ը: