Կանանց ու աղջիկների մեծ մասը գրեթե միշտ դժգոհ է իր քաշից: Դիետոլոգները խորհուրդ են տալիս պարզապես սահմանափակել որոշ բարձր կալորիականությամբ մթերքների օգտագործումը:
Կապույտ ու կարմիր գույները փակում են ախորժակը, հետևաբար` այդ գույներով ափսեներ օգտագործելիս ավելի քիչ կուտեք: Թեյի կամ սուրճի մեջ չորս անգամ քիչ շաքարավազ լցրեք, քան սովորաբար:
Կերեք սև հաց` երկու անգամ փոքրացնելով չափաբաժինը: Ավելի շատ միրգ ու հատապտուղներ կերեք: Կերակրացանկից բացառեք խմորեղենը: Պանիրը փոխարինեք կաթնաշոռով:
Թխվածքաբլիթների ու չիպսերի փոխարեն կերեք բանջարեղենային աղցան, գազար, կաղամբ, խնձոր, լոլիկ կամ մրգերի չրեր: Ընթրիքին խմեք մեկ բաժակ կաթ` առանց հացի. սա անքնության դեմ լավագույն միջոցն է:
Այս պարզ միջոցները կօգնեն արագ հասնել սպասված արդյունքի: