Խոսակցությունների համաձայն` երգչուհի Սիրուշոյի անձնական կյանքում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ: Շատերը դա հիմնավորում են նրանով, որ երգչուհին հաճախակի չի լինում հանրապետությունում ու քիչ ժամանակ է անցկացնում ընտանիքի հետ: Մի բան էլ կա. քանի որ ամուսնու ընտանիքը սովորական ընտանիքներից չէ, մթնոլորտը ենթադրում է ավելի պաշտոնական փոխհարաբերություններ, որը ևս լարվածություն է ստեղծում:
Ներկայում երգչուհին հանգստանում է արտերկրում: Ասում են` Քոչարյանների ընտանիքն արդեն վերադարձել է, բայց Սիրուշոն դեռևս շարունակում է հանգիստը: