Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մահացել է Գալյա Նովենցը

20:25, կիրակի, 22 հուլիսի, 2012 թ.
Մահացել է Գալյա Նովենցը

Մահացել է Ժողովրդական արտիստուհի, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Գալյա Նովենցը: Նրա առողջական վիճակը վերջին շրջանում վատացել էր:

Հայկական կինոյի թախիծն ու ժպիտը,- այսպես էին բնորոշում բոլոր ժամանակների հայ և խորհրդային կինոյի ամենանշանավոր և ամենատաղանդավոր վարպետներից մեկին՝ Գալյա Նովենցին: Նա նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում` ''Բարև, ես եմ'', ''Հեղնար աղբյուր'', ''Մենք ենք, մեր սարերը'', ''Նահապետ'', ''Գիքորը'', ''Հին օրերի տանգոն'', ''Կարոտ'', ''Որտեղ էիր, մարդ Աստծո'' և այլն: ''Մեր մանկության տանգոն'' ֆիլմը Գալյա Նովենցի ''աստեղային ժամը'' եղավ, առիթ տվեց համաշխարհային կինոյի շատ մեծությունների հիանալ նրանով:

''Ցավալիորեն լսեցի Գալյա Նովենցի մահվան լուրը: Իմ վերաբերմունքը նրա ու նրա պրոֆեսիոնալիզմի նկատմամբ միշտ եղել է բարձր: Հաճույքով էի շփվում նրա հետ: Գալյան փայլուն, մեծ դերասանուհի էր, յուրահատուկ իր տեսակով: Նա աչքի էր ընկնում ինչպես իր ազգային հատկանշներով, այնպես էլ համամարդկային արժեքներով, ազգայինից դուրս զգացումներով ու հիմա շատ դժվար է գիտակցել, որ նա այլևս մեզ հետ չէ'',- ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ Ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոջանջյանը:

5306 | 16
Facebook