Վիրտուալ ծանոթություններ
![]() …Եկավ մի սերունդ, որ ժպտում է ''աջ փակագծերով'': Ինչպես հասկանալ, թե ինչ նկատի ունի Ձեր զրուցակիցն, ով, հնարավոր է, գտնվում է օվկիանոսից այն կողմ: Ընդհանրապես, ինչ դրական ու բացասական կողմեր ունի վիրտուալ ծանոթությունը: Որպես կանոն, կնոջ խոսքն էմոցիոնալ է և գրավոր խոսքը ևս բացառություն չէ. կինը խոսակցության ընթացքում օգտագործում է ավելի շատ ածականներ, մակդիրներ: Նրա տեքստը հաճախ աչքի է ընկնում շատ կետադրությամբ. բացականչական նշաններով ու բազմակետերով. նաև, իհարկե, ժպիտներով: Կինն ուշադրություն է դարձնում մանրուքների վրա, իսկ տղամարդը հակված է կենտրոնանալ իմաստի վրա և չնկատել շատ մանրուքներ: Կինն ամեն ինչում ենթատեքստ է փնտրում: Տղամարդն ընկալում է բառերն ուղղակի իմաստով: Նրանց գրած հաղորդագրությունները շատ դեպքերում ավելի հստակ են, հաճախ իրենց մեջ տրամաբանություն են պարունակում: Այս ամենն, անշուշտ, պետք է իմանան բոլոր նրանք, ովքեր վիրտուալ ծանոթություններ հաստատելու սովորություն ունեն: Չէ՞ որ երբեք չեք կարող վստահ լինել, որ Ձեր զրուցակիցը նա է, ով ներկայացել է: Դրանից խուսափելու համար զրուցակցին կարող եք մի քանի ստուգիչ հարցեր տալ, օրինակ` կնոջ ու տղամարդու անհավասարությունը և այլն: Եթե նման հարցերին ագրեսիվ կերպով են արձագանքում, վստահ եղեք, Ձեր զրուցակիցն աղջիկ է,- ասում են հոգեբանները: |




















