Կարմիր ափսեն փակում է ախորժակը
![]() Գիտնականները կատարել են հերթական հետազոտությունն ու պարզել, որ կարմիր գույնի սպասքն օգտակար է նիհարելու համար: Ամբողջ հարցը նրանում է, որ պայծառ գույներով սպասքը ''վախեցնում'' է մարդու ախորժակը, ինչի արդյունքում, բնականաբար, կարելի է նիհարել: Մասնագետներն անց են կացրել հետազոտություն, որին մասնակցում էր գրեթե 100 մարդ: Մասնակիցներին առաջարկում էին երեք գույնի` կարմիր, կապույտ և սպիտակ ափսեներով ուտելիքներ: Պարզվել է, որ մարդիկ կերել են ամենաշատը կապույտ գույնի ափսեից, իսկ կարմիր գույնի ափսեն գրեթե նույնությամբ մնացել էր: Այս երևույթի պատճառն այն է, որ կարմիր գույնը մարդու ենթագիտակցության մեջ վտանգի հետ է ասոցացվում: Այդ պատճառով մարդը վառ գույնի ափսեներին հատուկ ձևով է արձագանքում: |















