Երգիչներն ակտիվացել են, քննադատությունները` ևս
![]() Վերջին շրջանում հայկական շոու-բիզնեսի աստղերն ակտիվացել են. մեկը մյուսի հետևից տեսահոլովակներ են թողարկում: Լավն են, դրանք, թե վատը, կարծիքն ունկնդրինն է, իսկ այդ կարծիքները որքան նման, այնքան էլ իրարամերժ են: Վերջին շրջանում նոր երգերով աչքի ընկան Սիլվա Հակոբյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Միհրան Ծառուկյանը, Լուսինե Պողոսյանը և այլք: Երկրպագուների համար սիրված երգչի կամ երգչուհու կողմից ցանկացած նորություն բավականին բուռն է ընդունվում ու սկսվում են ''շատ լավն էր'', ''հրաշալի էր'', ''ինչպես միշտ անկրկնելի էր'' և նմանատիպ այլ մեկնաբանություններն ու կարծիքները: Ոչ երկրպագուների համար, ովքեր պարզապես սիրում են երաժշտություն լսել, սկսվում է նաև քննադատությունը: Օրինակ, Սիլվա Հակոբյանի ''Մռութիկ'' երգի մասով ասվում է, որ այն միատոն է` ինչպես երգչուհու գրեթե բոլոր ուրախ կատարումները: Սոֆի Մխեյանի ոչ թե երգի, այլ կերպարի մասին են խոսում` նկատելով, թե երգչուհին որոշել է փոխել կերպարն` ավելի գայթակղիչ երևալ` հասկանալով, որ շոու-բիզնեսում դա առաջնահերթություն է: Լիլիթ Հովհաննիսյանի մասով քննարկվում է, որ ''Տիգրանի մոլորակը'' հեռուստասերիալի SoundTrack` ''Շատախոս անձրև''-ը երգչուհին բացառիկ լավ է երգում, ինչը չի կարելի ասել մյուս կատարումների մասին: Արդեն մի քանի օր խոսվում է նաև Միհրան Ծառուկյանի ''Կփրկեմ'' տեսահոլովակի մասին: Երիտասարդով տարված դեռահաս աղջիկները ''գժվում եմ քո համար'', ''քեզ շատ եմ սիրում'', ''սերիալը քո համար եմ նայում'' խոսքերն են շռայլում քննարկումներում, շատերի համար էլ սա հերթական լացակումած երգն է, որտեղ կրկին սերիալի դեմքերն են: Մի քանի օր է քննարկվում է նաև Լուսինե Պողոսյանի նոր` ծովափնյա տեսահոլովակը: Ֆեյսբուքահայերից ոմանք երգը նմանեցնում են արաբաթուրքական ռիթմներին: (շարունակելի) |















Heriqa eli, amen or nuyn@ teman en shoshapum...