Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Քննական շտեմարաններն ու ուղեցույցները շուտով հասանելի կլինեն

13:28, ուրբաթ, 23 սեպտեմբերի, 2011 թ.
Քննական շտեմարաններն ու ուղեցույցները շուտով հասանելի կլինեն
     ''Գնահատման և թեստավորման կենտրոնում շարունակվում են 2012 թ. պետական ավարտական և միասնական քննությունների ուղեցույցների մշակման, բովանդակային դասիչների կազմման, ինչպես նաև լրամշակման քննարկումներն ու կազմման աշխատանքները: Այսօր, օրինակ, քննարկման մասնակիցները պատմաբաններն են, ովքեր պիտի ամբողջացնեն իրենց քննարկման արդյունքները և սկսեն ուղեցույցի բովանդակային դասիչի և կառուցվածքի ձևակերպումը'',- այս մասին ՄԱՄՈՒԼ.am լրատվականին տեղեկացրեց ՀՀ կառավարության աշխատակազմի Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամլո խոսնակ Գայանե Մանուկյանը: ''Զուգահեռաբար շարունակվում են նաև հայոց լեզու և մաթեմատիկա առարկաների շտեմարանների կազմման աշխատանքները'':
Գ. Մանուկյանից տեղեկացանք նաև, որ ԳԹԿ-ի առարկայական ուղեցույցները պատրաստ կլինեն ոչ ուշ քան մինչև ս/թ նոյեմբերի վերջը, որից հետո նոր միայն կտրամադրվեն 12-րդ դասարանցիներին:
Հիշեցնենք, որ կրթական բարեփոխումների շրջանակներում, այս տարվանից ներդրվում են թեստային առաջադրանքներ պարունակող շտեմարանները (այս տարի միայն հայոց լեզու և հայ գրականություն, մաթեմատիկա առարկաներից), որի արդյունքում դիմորդը նախապես տեղեկացված է լինելու քննության ժամանակ իր առջև դրվող թեստի առաջադրանքներին: Բացի այդ, մի շարք մասնագետների համատեղ աշխատանքով կազմվող շտեմարաններն էլ հնարավորություն են ընձեռելու խուսափել թեստերում առկա վիճահարույց պատասխաններ պարունակող առաջադրանքներից:
4962 | 0
Facebook