Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Անժելա Սարգսյանը հոգեբուժարանում փորձել է ինքնասպա՞ն լինել

12:12, շաբաթ, 17 սեպտեմբերի, 2011 թ.
Անժելա Սարգսյանը հոգեբուժարանում փորձել է ինքնասպա՞ն լինել
     Հասարակության շրջանում շարունակվում է բուռն կերպով քննարկվել դերասանուհի Անժելա Սարգսյանի հետ կապված աղմկահարույց միջադեպը: Մասնավորապես, վերջին օրերին շատ է խոսվում նրա` նյարդահոգեբուժական դիսպանսերում հայտնվելու մասին: Ավելին, նույնիսկ լուրեր են շրջանառվում, որ Սարգսյանը հոգեբուժարանում ինքնասպանության փորձ է արել: Շատերն էլ խոսում են նրա` տանը մեկուսանալու մասին: Նախօրեին մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Անժելայի ամուսինը պատրաստվում է դատի տալ կնոջն ու զրկել նրան մայրական իրավունքներից:
ՄԱՄՈՒԼ.am լրատվականն ամեն կերպ փորձեց կապ հաստատել Անժելա Սարգսյանի հետ, սակայն այդպես էլ չհաջողվեց: Մենք շարունակում ենք ուղիներ փնտրել դերասանուհուց կամ նրա հարազատներից մեկնաբանություններ ստանալու համար և առաջիկա օրերին կփորձենք նոր մանրամասներ ներկայացնել:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
15126 | 0
Facebook