Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանն աշխատանքի է գնում հեծանիվով

10:15, կիրակի, 30 սեպտեմբերի, 2018 թ.
Նիկոլ Փաշինյանն աշխատանքի է գնում հեծանիվով

«Զբաղվե՛ք առողջ ապրելակերպով»,- այսօր վաղ առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ եթերով դիմելով ժողովրդին, կոչ արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարական առանձնատների տարածքից հեծանիվով մեկնելով աշխատանքի՝ ՀՀ կառավարություն. «Հեծանիվով՝ աշխատանքի: (Տեսեք է՜, սաղավարտս մոռացել եմ տանը: Ներողություն եմ խնդրում այս կոպիտ սխալի համար):

Նա շնորհակալություն հայտնեց այն քաղաքացուն, ով օգոստոսի 17-ին հեծանիվն իրեն է նվիրել՝ ափսոսալով, որ վերջին մեկ շաբաթում Հայաստանում չգտնելով՝ հնարավորություն չի ունեցել մարզվելու և այժմ լրացնում է պակասը։

Հասնելով աշխատավայր՝ վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ առողջ ապրելակերպի հորդորով հանդես եկավ՝ շեշտելով, որ ինքը արդեն 14 տարի է՝ թողել է ծխելը՝ չնայած մինչ այդ թունդ ծխող է եղել.

«1991-2004 թ.թ. օրական ծխել եմ երկու տուփ, երբեմն՝ ավելի ծխախոտ, բայց 2004 թվականից հետո ոչ մի գլանակ չեմ ծխել»,– ասաց վարչապետը։

9052 | 0
Facebook