Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մշտապես փնտրում ենք շահերի հավասարակշռություն և գտնում այն». Պուտինը՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին (տեսանյութ)

16:10, հինգշաբթի, 27 սեպտեմբերի, 2018 թ.
«Մշտապես փնտրում ենք շահերի հավասարակշռություն և գտնում այն». Պուտինը՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին (տեսանյութ)

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքային կարճատև այցով մեկնել է Բաքու: Ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային IX համաժողովի լիագումար նիստի ժամանակ Պուտինը խոսել է երկու երկրների միջև հարաբերությունների մասին:

«Ընդհանուր առմամբ, խոսելով Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին, ցանկանում եմ ընդգծել, որ մեր երկու պետությունների միջև հարաբերությունները կառուցվում են փոխադարձ հարգանքի և բարիդրացիության սկզբունքների հիման վրա: Մենք մշտապես փնտրում ենք շահերի հավասարակշռություն և գտնում այն»,- ասել է Պուտինը:

Նա հիշեցրել է, որ սեպտեմբերի 1-ին Սոչիում Ալիևի հետ մի շարք փաստաթղթեր և համաձայնագրեր է ստորագրել, որոնք հավելյալ հիմք են ստեղծում Ռուսաստանի և Ադրբեջանի միջպետական կապերի հետագա կառուցման համար:

ՌԴ նախագահն ընդգծել է, որ ադրբեջանական շուկայում ռուսական մասնակցությամբ մոտ 700 համատեղ ընկերություն կա, իսկ Ադրբեջանում ռուսական անմիջական ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 1,5 միլիարդ դոլար:

Բացի այդ, Պուտինը նշել է, որ Մոսկվան և Բաքուն ենթակառուցվածքային համատեղ նախագծեր են իրականացնում: «Մասնավորապես, ընթանում է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծումը»,- հիշեցրել է Պուտինը:

«Մշտապես փնտրում ենք շահերի հավասարակշռություն և գտնում այն». Պուտինը՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին

7610 | 5
Facebook