Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայկ Կյուրեղյանը նորից անազատության մեջ է

10:40, հինգշաբթի, 13 սեպտեմբերի, 2018 թ.
Հայկ Կյուրեղյանը նորից անազատության մեջ է

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց օդամղիչ ատրճանակից կրակոցներ արձակած և 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը, ով պատիժը կրում էր բաց ռեժիմում, կրկին անազատության մեջ է: Հ. Կյուրեղյանի բաց կալանքի ռեժիմի ժամկետն ավարտվել է, որի հիման վրա նա ազատ էր արձակվել:

Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 15-ին «Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 9 տարվա ազատազրկման էր դատապարտել Հայկ Կյուրեղյանին:

Այս տարվա հունիսի 4-ին Հայկ Կյուրեղյանի պատժի կրման ռեժիմը փոխվել է, և նա դատարանի որոշմամբ կիսաբաց ռեժիմից անցել է բաց ռեժիմի, այսինքն՝ նա առավոտյան 08:00-ին կարող է գնալ աշխատանքի և երեկոյան 20:00-ին վերադառնալ ՔԿՀ:

6794 | 0
Facebook