Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Տարոն Մարգարյան, Գագիկ Խաչատրյան. ահա սրանք են կատարել այդ գաղտնալսումը». Նիկոլ Փաշինյան

15:20, երեքշաբթի, 11 սեպտեմբերի, 2018 թ.
«Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Տարոն Մարգարյան, Գագիկ Խաչատրյան. ահա սրանք են կատարել այդ գաղտնալսումը». Նիկոլ Փաշինյան

«Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Գագիկ Խաչատրյան, Մանվել Գրիգորյան, Տարոն Մարգարյան.... այս մարդիկ զգում են, որ իրենց թալանածը վերադարձնելու ժամանակն է եկել ու ուզում են պրոցեսը կասեցնել՝ գաղտնալսումներով, այլ բաներ անելով: ԱԱԾ տնօրենն ասուլիս կտա ու կպարզաբանի՝ ինչն ինչոց է»,- ֆեյսբուքյան եթերում ասաց ՀՀ վարչապետը՝ անդրադառնալով հայտնի ձայնագրությանը:

«Դեռևս մանրամասներին չեմ անդրադառնա, ինձ մոտ եմ հրավիրել ԱԱԾ տնօրենին ու նրան հանձնարարել եմ հանդես գալ ասուլիսով... Տեղի է ունեցել գաղտնալսում, ո՞վ է արել, ինչի՞ համար, ի՞նչ նպատակով: Դեռևս օգոստոսի 17-ին հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարել եմ՝ մարտի 1-ի գործը բացահայտված է, բոլորը պետք է կանգնեն դատարանի առաջ: Բացի այդ, չմոռանանք, որ ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքար է տեղի ունենում.... Բոլորը պատասխանատվության են ենթարկվելու իրենց արածների համար, թույլ չեմ տալու՝ որևէ մեկը ճողոպրի դրանից»,- հավելել է նա:

8630 | 6
Facebook