Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սըʹթափվեք, գժուկներ, սըʹթափվեք». Նիկոլ Փաշինյանը դիմում է հանրապետականների դուռը գնացած թեկնածուներին (տեսանյութ)

19:50, երկուշաբթի, 10 սեպտեմբերի, 2018 թ.
«Սըʹթափվեք, գժուկներ, սըʹթափվեք». Նիկոլ Փաշինյանը դիմում է հանրապետականների դուռը գնացած թեկնածուներին (տեսանյութ)

Այս ընտրությունները որոշելու են ոչ միայն Երևանի քաղաքապետի հարցն, այլև վերջնականորեն լռեցնելու են թալանչիներին, որ նրանք այլևս չհամարձակվեն իրենց ծակերից դուրս գալ, «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին ելույթ ունենալով՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Երևանի քաղաքապետի ընտրությունների համատեքստում կան ուժեր, որոնք իրենց ներկայացնում են հեղափոխության առաջամարտիկներ, պաշտպաններ, ու գիտե՞ք ինչ է տեղի ունենում՝ այսօր գնացել են՝ խորհրդարանում են բանակցում հանրապետականների հետ, քուչեքում են բանակցում հանրապետականների հետ, տարբեր ռեստորաններում են բանակցում հանրապետականների հետ, թե բա՝ տղերք, կլինի՝ դուք այս ընտրություններում ձեր ընտրակեղծարարական ռեսուրսով մեզ պաշտպանեք, մենք էլ այնպես կանենք, որ հաղթենք, այնպես կանենք, խորհրդարանական արտահերթ ընտրություններ տեղի չունենան, խորհրդարանը չլուծարվի, որ դուք մի քանի տարի հետո էլ պատգամավորական մանդատ ունենաք:
     Այո, կան այնպիսի ուժեր, որ հեղափոխության հաղթանակից հետո իրենց հայտարարեցին ամենաթունդ հեղափոխականներ. այդպես է չէ՞ ամենուժեղ հեղափոխականները նրանք են, ովքեր հեղափոխությունից մի շաբաթ անց ասում են՝ մենք արինք հեղափոխությունն, այնինչ մինչև այդ Սերժին էին պաշտպանում: Տղերք և աղջիկներ, եթե ձեր հույսը հանրապետական ընտրակեղծարարներն են, դուք ընդհանրապես ինչի՞ համար եք մասնակցում ընտրությունների՞ն:
     Չի ստացվի, ձեզ ջախջախիչ պարտության է մատնելու ժողովուրդը,- շեշտեց Փաշինյանը՝ կոչ անելով,- սըʹթափվեք, գժուկներ, սըʹթափվեք»:

14186 | 16
Facebook