Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Արդյունավետ զրույց ունեցանք». Նիկոլ Փաշինյան

17:45, շաբաթ, 08 սեպտեմբերի, 2018 թ.
«Արդյունավետ զրույց ունեցանք». Նիկոլ Փաշինյան

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:

«Հենց նոր ավարտվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իմ հանդիպումը: Արդյունավետ զրույց ունեցանք, որի արդյունքներով կարող ենք արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են: Մեր հարաբերություններում չկա ոչ մի պրոբլեմ, ոչ մի ուղղությամբ»,- գրել է վարչապետը:

Ավելի վաղ ՌԴ նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով:

17284 | 3
Facebook