Մեծ Բրիտանիան հայտնել է հայր և դուստր Սկրիպալների թունավորման համար կասկածվողների անունները: Լոնդոնի City Stay Hotel հյուրանոցում, որտեղ կանգ էին առել Սկրիպալների թունավորման համար կասկածվողները՝ Ալեքսանդր Պետրովն ու Ռուսլան Բոշիրովը, հայտնաբերվել են «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութի հետքերը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով բրիտանական ոստիկանությանը:
«Նովիչոկ»-ը հայտնաբերվել է Premier Jour Nina Ricci օծանելիքի շշի մեջ:
ՌԴ ԱԳՆ-ն՝ մեկնաբանելով բրիտանական ոստիկանության բացահայտումը, հայտարարել է, որ «Մոսկվային այդ անունները ոչինչ չեն ասում»:
«Լավ է, որ բազմազանություն կա. մեկը սլավոնացի է, մյուսը, հավանաբար, թաթար: Լավ է, որ տարբեր ազգությունների մարդիկ են»,- РИА Новости-ն մեջբերում է ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի դստեր՝ Յուլիա Սկրիպալի հեգնական խոսքը: