ՀՀ ԱԻՆ ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ «Ջեբի» անվանմամբ արևադարձային թայֆունը այսօր առավոտյան ներխուժել է Ճապոնիա:
Հիշեցնենք, որ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետը հայտնել էր, որ սեպտեմբերի 4-ին Ճապոնիայի ափերին է մոտենում «Ջեբի» անվանմամբ արևադարձային թայֆունը: «Այն իր զարգացման աստիիճանով դասվում է ամենավերջին՝ 5-րդ կարգին: Փոթորկի տրամագիծը հասնում է 1000կմ-ի, օդի ճնշումը կենտրոնում նվազել է մինչև 929մբ, քամու առավելագույն արագությունը 220-240կմ/ժ է: Փոթորիկը հարվածելու է ողջ Ճապոնիային, Ռուսաստանի արևելյան շրջններին, հասնելով մինչև Սախալին»,- նշել էր Սուրենյանը: