Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կհանդիպեն սեպտեմբերի 8-ին. Պեսկովը հաստատել է

11:42, երեքշաբթի, 04 սեպտեմբերի, 2018 թ.
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կհանդիպեն սեպտեմբերի 8-ին. Պեսկովը հաստատել է

Սեպտեմբերի 8-ին ամենաբարձր մակարդակով տեղի կունենան ռուս-հայկական բանակցությունները: Մոսկվայում կհանդիպեն նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս տեղեկությունը «Իզվեստիայի» փոխանցմամբ, հաստատվել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կողմից:

ՀՀ վարչապետի առաջիկա այցը Ռուսաստան թվով երրորդն է Հայաստանի իշխանափոխությունից հետո: Առաջին անգամ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին Սոչիում բանակցություններ են վարել Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարների գագաթնաժողովում: Հաջորդ հանդիպումը կայացավ հունիսի 13-ին Մոսկվայում, այնուհետև Նիկոլ Փաշինյանը մասնակցեց Աշխարհի գավաթի բացման արարողությանը: Սեպտեմբերի 1-ին Սոչիում տեղի ունեցավ ռուս-ադրբեջանական բանակցություններ: Նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը, մասնավորապես, զրույցի ընթացքում անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

Նիկոլ Փաշինյանը երկար տարիներ եղել է Հայաստանում ընդդիմության շարժման առաջնորդներից մեկը: 2018 թվականի մայիսի 8-ին Ազգային ժողովի պատգամավորների կողմից ընտրվել է վարչապետ: Ավելի վաղ այդ պաշտոնը զբաղեցնում էր Սերժ Սարգսյանը, ով հրաժարվեց զանգվածային ցույցերից հետո. տեղեկացնում է գործակալությունը:

6498 | 9
Facebook