Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի են «The Best FIFA Football Awards»-ի հավակնորդները

20:35, երկուշաբթի, 03 սեպտեմբերի, 2018 թ.
Հայտնի են «The Best FIFA Football Awards»-ի հավակնորդները

Սեպտեմբերի 24-ին Լոնդոնում կկայանա ՖԻՖԱ-ի 2018 թվականի մրցանակաբաշխությունը՝ «The Best FIFA Football Awards»-ը։ Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է հավակնորդների անունները՝ ըստ անվանակարգերի։

Տարվա լավագույն ֆուտբոլիստ` Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիայի հավաքական, «Ռեալ»,«Յուվենթուս»), Լուկա Մոդրիչ (Խորվաթիայի հավաքական, «Ռեալ»), Մուհամեդ Սալահ (Եգիպտոսի հավաքական, «Լիվերպուլ»):

Տարվա լավագույն մարզիչ՝ Դիդյե Դեշամ (Ֆրանսիայի հավաքական), Զլատկո Դալիչ (Խորվաթիայի հավաքական), Զինեդին Զիդան («Ռեալ»)

Տարվա լավագույն դարպասապահ՝ Տիբո Կուրտուա (Բելգիայի հավաքական, «Չելսի»/«Ռեալ»), Ուգո Լյորիս (Ֆրանսիայի հավաքական, «Թոթենհեմ»), Կասպեր Շմեյխել (Դանիայի հավաքական, «Լեսթեր»):

Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակ՝ Գարեթ Բեյլ (Ուելսի հավաքական, «Ռեալ»), Լազորոս Քրիստոդուլոպուլոս (Հունաստանի հավաքական, ԱԵԿ), Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիայի հավաքական, «Յուվենթուս»), Ջորջիան Դե Արասկաետա (Ուրուգվայի հավաքական, «Կրուզեյրո»), Դենիս Չերիշև (Ռուսաստանի հավաքական, «Վալենսիա»), Ռայլի ՄքԳրին (Ավստրալիայի հավաքական, «Նյուքասլ Յունայթեդ Ջեթս»), Լիոնել Մեսսի (Արգենտինայի հավաքական, «Բարսելոնա»), Բենջամին Պավար (Ֆրանսիայի հավաքական, «Շտուտգարտ»), Ռիկարդու Կուարեժման (Պորտուգալիայի հավաքական, «Բեշիքթաշ»), Մուհամեդ Սալահը (Եգիպտոսի հավաքական, «Լիվերպուլ»)

Տարվա լավագույն ֆուտբոլիստուհի՝ Ադա Հեգերբերգ (Նորվեգիայի հավաքական, «Լիոն»), Ջենիֆեր Մարոժան (Գերմանիայի հավաքական, «Լիոն»), Մարտա (Բրազիլիայի հավաքական, «Օրլանդո Փրայդ»)

Կանանց ֆուտբոլի տարվա լավագույն մարզիչ՝ Ռեյնալդ Պեդրոս («Լիոն»), Ասակա Տակակուրա (Ճապոնիայի ազգային հավաքական), Սարինա Ուիգման (Գերմանիայի ազգային հավաքական)

Տարվա լավագույն երկրպագուներ` Սեբաստիան Կարերա, Ճապոնիայի և Սենեգալի հավաքականների երկրպագուներ, Պերուի հավաքականի երկրպագուներ։

4540 | 0
Facebook