Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սոչիում ինքնաթիռի ուղևորներին օգնության հասած ու սրտի նոպայից մահացած քաղաքացին ազգությամբ հայ է եղել. ՀՀ ԱԳՆ

18:30, շաբաթ, 01 սեպտեմբերի, 2018 թ.
Սոչիում ինքնաթիռի ուղևորներին օգնության հասած ու սրտի նոպայից մահացած քաղաքացին ազգությամբ հայ է եղել. ՀՀ ԱԳՆ

Սոչիում սեպտեմբերի 1-ի գիշերը վթարված ինքնաթիռի ուղևորներին օգնության հասած ու սրտի նոպայից մահացած քաղաքացին ազգությամբ հայ է եղել: Նա Ռուսաստանի քաղաքացի Վլադիմիր Բեգիյանն է: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը: Նա նաև հայտնել է, որ վթարված ինքնաթիռի տուժած ուղևորների թվում ազգությամբ հայեր չեն եղել:

9449 | 0
Facebook