Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պուտինն ու Ալիևը «պայմանավորվել են»

17:50, շաբաթ, 01 սեպտեմբերի, 2018 թ.
Պուտինն ու Ալիևը «պայմանավորվել են»

Ռուսական «Առաջին ալիքը» եթերում հայտնել է, որ այսօր Սոչիում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը «պայմանավորվել են»: Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, Պուտինի հետ հանդիպման ժամանակ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը հույս ունի, որ Ռուսաստանը կշարունակի ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար:

«Ռուսաստանը՝ լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, կարևոր դեր է խաղում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Ռուսաստանը մեր հարևանն է, մեր պատմական գործընկերն ու բարեկամը: Եվ մենք հույս ունենք, որ այդ հարցում Ռուսաստանի ջանքերը կշարունակվեն»,- ասել է Ալիևը:

Նա ընդգծել է, որ հակամարտության շուտափույթ կարգավորումը թույլ կտա ադրբեջանցիներին «վերադառնալ իրենց պատմական հողեր»:

Իր հերթին, Պուտինը նշել է, որ Ռուսաստանը կշարունակի ԼՂ հակամարտության կարգավորման հարցում իր ջանքերը:

«Մենք կարծիքներ ենք փոխանակել միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ: Եվ, իհարկե, անդրադարձել ենք ԼՂ հակամարտությանը: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ Ռուսաստանը կշարունակի ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման համար»,- ասել է Պուտինը:

Բացի այդ, հաղորդվում է, որ երկու երկրների առաջնորդները ավելի քան 10 համաձայնագիր են ստորագրել՝ տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնման շուրջ:

Պուտինն ու Ալիևը «պայմանավորվել են»
15892 | 1
Facebook