Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բաքուն արձագանքել է Դեն Բիլզերյանի՝ Արցախ կատարած այցին

11:45, չորեքշաբթի, 29 օգոստոսի, 2018 թ.
Բաքուն արձագանքել է Դեն Բիլզերյանի՝ Արցախ կատարած այցին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ամերիկահայ միլիոնատեր, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանի՝ Արցախ կատարած այցին:

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևի հայտարարության մեջ ասվում է.

«Առավել օգտակար կլիներ, եթե հայկական ծագում ունեցող ԱՄՆ քաղաքացու ուղևորության կազմակերպողները զբաղվեին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ և տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ»:

Նրա խոսքով՝ Բաքուն նման «կլոունադան» մեկնաբանելու անհրաժեշտություն չի տեսնում:

21467 | 2
Facebook