Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Դա զրպարտություն է իմ հասցեին». Ռաֆայել Մեհրաբյան

23:20, երեքշաբթի, 28 օգոստոսի, 2018 թ.
«Դա զրպարտություն է իմ հասցեին». Ռաֆայել Մեհրաբյան

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում 2017 թվականի հուլիսին կայացած մինչև 18 տարեկան աղջիկների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացնող 51 կգ քաշային Անժելիկա Ստեփանյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ մեկ տարի առաջ՝ իր մենամարտից հետո հավաքականի ավագ մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանն ապտակել և հայհոյել է իրեն։ MAMUL.am-ի թղթակիցը զրուցեց պարոն Մեհրաբյանի հետ։

«Չեմ ցանկանում մեկնաբանություններ անել, տարածված լուրերը սուտ են, դա զրպարտություն է իմ հասցեին, ես իմ աշխատանքը ճիշտ եմ կատարել, նվիրված ու ճիշտ։ Ես գիտեմ, որ ես ազնիվ եմ եղել, իմ գործն ազնիվ եմ կատարել, ներկաներ կան, ովքեր տեսել են իմ աշխատանքը, նրանք թող մեկնաբանեն, ես կլռեմ»,- նշեց Մեհրաբյանը։

Նշենք, որ MAMUL.am-ը լրագրողական հետաքննություն է անցկացրել՝ պարզելու միջադեպի հանգամանքները։ Բոլոր մանրամասները կներկայացնենք ավելի ուշ։

7048 | 0
Facebook