Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հակառուսական նոր պատժամիջոցներն ուժի մեջ են մտել

10:25, երկուշաբթի, 27 օգոստոսի, 2018 թ.
Հակառուսական նոր պատժամիջոցներն ուժի մեջ են մտել

Օգոստոսի 27-ից ուժի մեջ են մտնում Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից սահմանած պատժամիջոցները:

Սահմանափակող միջոցները սահմանվում են «1991թ. քիմիական և կենսաբանական զենքի վերահսկողության մասին» ամերիկյան օրենքի շրջանակներում:

Պետքարտուղարության հրամանագրում ասվում է, որ Ռուսաստանի իշխանությունները «քիմիական և կենսաբանական զենք կիրառել միջազգային իրավունքի խախտմամբ՝ իր քաղաքացիների դեմ»:

Բացի այդ, պատժամիջոցների երկրորդ ալիքը նախատեսում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների կարգավիճակի նվազեցում, երկու երկրների միջև ցանկացած առևտրի լիարժեք դադարեցում, միջազգային ֆինանսական ինստիտուտների մակարդակով վարկերի արգելափակում:

7584 | 1
Facebook