Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը մերժել է Բրանսոնին ազատ արձակելու՝ Անկարայի պայմանները

11:05, երկուշաբթի, 20 օգոստոսի, 2018 թ.
ԱՄՆ-ը մերժել է Բրանսոնին ազատ արձակելու՝ Անկարայի պայմանները

ԱՄՆ-ը մերժել է քահանա Էնդրյու Բրանսոնին ազատ արձակելու՝ Անկարայի պայմանները՝ կապված բազմամիլիարդանոց տուգանքի չեղարկման հետ, որը Վաշինգթոնը սահմանել էր թուրքական Halkbank-ի նկատմամբ Իրանի դեմ պատժամիջոցային ռեժիմը խախտելու համար:

«Մնացած բոլոր հարցերը կքննարկվեն, երբ Բրանսոնն ազատության մեջ լինի»,- The Wall Street Journal պարբերականը մեջբերում է ԱՄՆ նախագահի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչի խոսքը:

«Մենք չենք վճարի անմեղ մարդու ազատ արձակման համար, սակայն Թուրքիայի հետ շփումները կդադարեցնենք»,- Twitter-ի իր էջում գրել է նախագահ Դոնալդ Թրամփը:

Նշենք, որ Վաշինգթոնի և Անկարայի հարաբերությունների սրացումը հանգեցրել է թուրքական լիրայի արժեքի կտրուկ անկմանը:

Բրանսոնը, ում 35 տարվա ազատազրկում է սպառնում, ձերբակալվել էր 2 տարի առաջ այն բանի համար, թե, իբր, արտասահմանից միջոցներ է ստացել հակապետական գործունեություն ծավելելու համար: Թուրքիայի դատախազությունը նրան մեղադրում է ԱՄՆ-ում բնակվող իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապի համար, ում Թուրքիայում պատասխանատու են համարում 2016թ. ամռանը պետական հեղաշրջման փորձի համար:

12465 | 1
Facebook