Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ակտիվիստները Գլխավոր դատախազության մոտ են. Սարգիս Քլոյանը պահանջում է Ռ. Քոչարյանի ցմահ ազատազրկումը

12:40, երեքշաբթի, 14 օգոստոսի, 2018 թ.
Ակտիվիստները Գլխավոր դատախազության մոտ են. Սարգիս Քլոյանը պահանջում է Ռ. Քոչարյանի ցմահ ազատազրկումը

Բողոքի ակցիայի մասնակիցների մի մասը երթով շարժվեց Գլխավոր դատախազության շենքի մոտ` իրենց բողոքն արտահայտելու և պահանջելու, որպեսզի դատախազությունը Վճռաբեկ բողոք ներկայացնի Վերաքննիչի որոշման հետ կապված: Ակտիվիստների մյուս մասը շարունակում է մնալ հյուրանոցի դահլիճում: Նրանց խոսքով՝ նման վարքագծով փորձում են միջազգային հանրությանը ցույց տալ ՀՀ քաղաքացիների վերաբերմունքն ու դիրքորոշումը նրա անձի նկատմամբ:

Դատախազության մուտքի մոտ են մարտի 1-ի զոհերի հարազատներն ու ակտիվիստները: Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանն ասաց. «Մենք ակնկալում ենք Ռ. Քոչարյանի ցմահ ազատազրկումը, քանի որ նա մարդասպան է»:

Ակտիվիստները Գլխավոր դատախազության մոտ են. Սարգիս Քլոյանը պահանջում է Ռ. Քոչարյանի ցմահ ազատազրկումը
5955 | 0
Facebook