Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արտաշատում բողոքի ակցիա Է. առևտրականները պնդում են, որ ՀՀԿ-ական պատգամավորի եղբայրը հարկային տեռորի է ենթարկում իրենց

11:05, երկուշաբթի, 13 օգոստոսի, 2018 թ.
Արտաշատում բողոքի ակցիա Է. առևտրականները պնդում են, որ ՀՀԿ-ական պատգամավորի եղբայրը հարկային տեռորի է ենթարկում իրենց

Վաղ առավոտից Արտաշատի առևտրականները բողոքի ակցիա են իարկանացնում ՊԵԿ մասնաճյուղի դիմաց՝ պահանջելով դադարեցնել ապօրինի գանձվող գումարները: Նրանց ձևակերպմամբ՝ հարկային մարմինների կողմից պահանջվող կանխավճարներն իրենից հարկային տեռոր է ներկայացնում, ինչի մեղավորը Հարկային գանձումների բաժնի պետ Ռաշիդ Մախմուդյանն է, ով ՀՀԿ-ական պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի եղբայրն է. «Ամեն ամսվա վերջում մեզ զանգում են խանութների տեսուչները և ասում, թե Մախմուդյանն ասում է՝ էսքան գումար տարեք, մուծեք: Կարող է Մախմուդյանի տրամադրությունը լավ լինի՝ էս ամիս 200 հազար տանենք մուծենք, իսկ եթե լավ չեղավ՝ կարող ա էդ գումարը 800 հազար կամ 1 միլիոն լինի: Ասում են հարցեր ունեք՝ բարձրացրեք Մախմուդյանի մոտ, տեսուչները մեղավոր չեն: Անցնում է 3 ամիս, գերավճար է առաջանում, ի՞նչ պետք է անել՝ ՀԴՄ խփեք մաքրեք, հո մենք ձեզ պարտք չե՞նք մնալու»,- ՊԵԿ նախագահին բողոքում էին առևտրականները՝ նշելով, որ գանձվում են գումարներ՝ առանց հաշվի առնելու խանութի չափը, շրջանառությունը և հատկապես իրենց ֆինանսական վիճակը:

Պաշտոնյան, լսելով բողոքողներին ասաց, որ կանխավճարը պետական բյուջեի եկամուտ չի համարվում. «Եթե ինչ-որ մեկը ձեզ զանգում է, պարտադրում, գումարներ է ուզում, մենք թեժ գիծ ունենք, զանգեք, ասեք: Ինձ ասեք 5 դեպք, որ ես էդ դեպքերի վերաբերյալ ծառայողական քննություն անցկացնեմ, տվեք կոնկրետ անձի անուն, որն իր լիազորությունների շրջանակը գերազանցել է»: Նա առաջարկեց իր հետ բարձրանալ մասնաշենք, լսել նրանց խնդիրները և փորձել լուծում տալ:

Դավիթ Անանյանը խոստացավ, որ այն մարդիկ, ովքեր չարաշահել են իրենց լիազորությունները, պատասխան կտան: Նա առևտրարկաններին հորդորեց վերադառնալ իրենց առևտրի կետեր և շարունակել աշխատել՝ խոստանալով, որ այլևս հարկային տեռորի չեն ենթարկվի:

Փոքր բիզնեսի ներկայացուցիչները նշեցին, որ եթե իրենց պահանջները չկատարվեն՝ պատրաստ են փակել Արտաշատի կենտրոնական ճանապարհը, ինչպես նաև Երևան տանող ճանապարհը:

Այս պահին նախարարի և փոքր բիզնեսի ներկայացուցիչների միջև քննարկում է տեղի ունենում:

18643 | 1
Facebook