Խնդրում ենք սպասել...

Համացանց

Արցախցի մի խումբ պատգամավորներ Ռ. Քոչարյանի գործով միջնորդություն-խնդրանք են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին

15:25, երեքշաբթի, 07 օգոստոսի, 2018 թ.
Արցախցի մի խումբ պատգամավորներ Ռ. Քոչարյանի գործով միջնորդություն-խնդրանք են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Անուշ Ղավալյանը «Ֆեյսբուք»-ում գրել է.

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օգոստոսի 7-ին միջնորդություն-խնդրանք են ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինելու ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի մատուցած ծառայությունները ԱՀ և ՀՀ պետականաշինության գործում:

6666 | 11
Facebook