Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ-ն կարգելափակի Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները

15:15, երկուշաբթի, 06 օգոստոսի, 2018 թ.
ԵՄ-ն կարգելափակի Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները

Այսօրվանից Վաշինգտոնը վերականգնում է Թեհրանի դեմ պատժամիջոցները, որոնք սառեցվել էին 2015թ. Իրանի և գերտերությունների միջև կնքված միջուկային գործարքի շրջանակում:

Եվրոհանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մինա Անդրեևան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ օգոստոսի 7-ից ԵՄ-ն կարգելափակի իր տարածքում Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները` եվրոպական ընկերություններին պաշտպանելու համար: «Վաղն առավոտյան ուժի մեջ կմտնի կարգավորումը, որը կպաշտպանի Իրանի հետ բիզնես վարող եվրոպական ընկերություններին ԱՄՆ պատժամիջոցներից»,- ասել է նա, փոխանցում է ТАСС-ը:

7074 | 1
Facebook