Խնդրում ենք սպասել...

Համացանց

Նոր տեղեկություններ՝ Լարսի անցակետում տիրող իրավիճակի վերաբերյալ

11:10, երկուշաբթի, 06 օգոստոսի, 2018 թ.
Նոր տեղեկություններ՝ Լարսի անցակետում տիրող իրավիճակի վերաբերյալ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում նոր տեղեկություններ է հայտնել Լարսի անցակետում տիրող իրավիճակի վերաբերյալ.

«Դեպի դրական որոշակի փոփոխություն կա Լարսի անցակետում, ռուսական հատվածում հերթը նվազել է բեռնատարների մասով կազմում է 4 կմ, մարդատարների մասով՝ 7-8 կմ:

Գիշերը թողունակությունն արագացել է, սակայն ամեն դեպքում հերթը դեռ առկա է»,- գրել է նա:

Երեկ հայտնել էինք, որ Լարսում արգելափակված հայկական բեռնատարների շարասյունը հասնում է 6-7 կմ-ի:

9508 | 0
Facebook