Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Շուռնուխում մի խումբ բնակիչներ ծեծել են երիտասարդների, որոնց կասկածել են նույնասեռական լինելու մեջ

14:40, շաբաթ, 04 օգոստոսի, 2018 թ.
Շուռնուխում մի խումբ բնակիչներ ծեծել են երիտասարդների, որոնց կասկածել են նույնասեռական լինելու մեջ

Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն է տարածվել, թե օգոստոսի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում ավելի քան 30 մարդ հարձակվել են ԼԳԲՏ 9 ակտիվիստի վրա և ծեծել:
     Հայտնում ենք, որ օգոստոսի 3-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Գորիսի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Հայկ Հ-ն և հայտնել, որ երկու տղամարդ եկել և ցանկանում են պարզաբանումներ կատարել իրենց հետ, խնդրում է ոստիկան մոտենա:
     Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ օգոստոսի 3-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Շուռնուխ գյուղի մի խումբ բնակիչներ 1997թ. ծնված Հայկ Հ-ից և նրա ընկերներից պահանջել են հեռանալ գյուղից՝ պատճառաբանելով, որ վերջիններս համասեռամոլներ են, այնուհետև նրանց միջև առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում գյուղացիներից ոմանք ծեծի են ենթարկել Հայկ Հ-ին ու նրա ընկերներին:
     Չորս անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց` բուժօգնության, այնուհետև ոստիկանության ծառայողները, ապահովելով նրանց անվտանգությունը, ուղեկցել են դեպի Երևան:
     Կան բերման ենթարկվածներ:
     Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են:
     Նշանակվել է ԴԲՓ:
     Նախապատրաստվում են նյութեր:

10816 | 2
Facebook