Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՀՔԾ պետը գաղտնազերծեց հատվածներ հայտնի 0038 խիստ գաղտնի հրամանից

23:40, ուրբաթ, 03 օգոստոսի, 2018 թ.
ՀՔԾ պետը գաղտնազերծեց հատվածներ հայտնի 0038 խիստ գաղտնի հրամանից

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը «Հ1»-ի եթերում անդրադարձավ հայտնի 0038 խիստ գաղտնի հրամանին: «Գաղտնի փաստաթղթի մասին առաջին հիշատակումները եղան մամուլով, արտահոսք էր տեղի ունեցել որոշ ժամանակ անց: Դրանով հիմնավորվում էր, որ իրադարձություններին մասնակցել են զինված ուժերը: Այս արտահոսքի համար 2 բարձրաստիճան պաշտոնյաներ պատժվել են:

Այն ի սկզբանե կցված չի եղել քրեական գործում: Քրեական գործում հայտնվել է այս տարվա հուլիսին միայն»:

Նա նաև հատվածներ կարդաց որոշման տեքստից. «ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր հրամանատարներին, բարձրաստիճան սպաներին և այլն՝ ստեղծել բարձր շարժունակությամբ, բարդ իրավիճակում արդյունավետ գործելու ունակ հավաքական ստորաբաժանումներ՝ 100-ական հոգի, յուրաքանչյուր դասակում 30-ական հոգի, և նրանց զինել հրաձգային զենքերով: Եվ հրամայվել է նաև այս ստորաբաժանումները համալրել առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն զինծառայողներով, զինել հրաձգային զենքերով»:

16541 | 2
Facebook