Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մոսկվային «նյարդայնացնում են» ՀՀ նոր իշխանությունների գործողությունները. «Коммерсант»

10:40, հինգշաբթի, 02 օգոստոսի, 2018 թ.
Մոսկվային «նյարդայնացնում են» ՀՀ նոր իշխանությունների գործողությունները. «Коммерсант»

ՀՀ նոր կառավարության գործողությունները «նյարդայնացնում են» Ռուսաստանին: Այս մասին գրում է «Коммерсант» պարբերականը:

Պարբերականի հաղորդմամբ՝ ՌԴ իշխանությունները «վրդովված են՝ կապված ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, ում Երևանում մեղադրում են 10-ամյա վաղեմության իրադարձությունների համար»:

Կրեմլում կարծում են, որ դա վնաս է հասցնում կազմակերպության հեղինակությանը:

«Հայաստանը մաքրում է հաշիվները, և դա մեծ վնաս է հասցնում ողջ կազմակերպությանը»,- պարբերականը մեջբերում է ՌԴ նախագահի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրի խոսքը:

Աղբյուրը նաև հայտնել է, որ դա կարող է հանգեցնել Երևանին ռուսական զենքի մատակարարման համաձայնագրի խզմանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը՝ հայտարարելով, որ այն հակասում է ՀՀ նոր իշխանությունների հայտարարություններին:

10880 | 1
Facebook