Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տիգրան Բալայանը՝ Յուրի Խաչատուրովի ետկանչի մասին

12:05, երեքշաբթի, 31 հուլիսի, 2018 թ.
Տիգրան Բալայանը՝ Յուրի Խաչատուրովի ետկանչի մասին

Այսօր ԱԳՆ-ում հրավիրված ճեպազրույցի ժամանակ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակին, ասել է, որ շաբաթ օրը հայկական կողմն առաջարկել է կազմակերպության անդամ երկրներին՝ սկսել գլխավոր քարտուղարի փոփոխման գործընթաց. պատճառը՝ Յուրի Խաչատուրովի նկատմամբ Հայաստանում սկսված քրեական հետապնդումն է։

«ՀԱՊԿ-ում մեր նախագահության ժամանակահատվածներում, մեր նախաձեռնություններով ամեն ինչ արել ենք, որպեսզի ՀԱՊԿ-ն առավել ամրապնդվի և ուժեղանա, և այս քայլը հարկավոր է դիտարկել հենց այդ համատեքստում»,- ասել է Տ. Բալայանը:

Նա նաև հայտնել է, որ ՀԱՊԿ-ն կշարունակի ղեկավարել Յուրի Խաչատուրովը, և քանի ՀԱՊԿ-ն որոշում չի կայացրել նրան փոխարինելու վերաբերյալ, նա կշարունակի մնալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար:

Ըստ ԱԳՆ մամուլի խոսնակի՝ դեռ ժամանակավրեպ է խոսել նոր թեկնածուի մասին, հայկական կողմն առայժմ սպասում է իր առաջարկի վերաբերյալ կազմակերպության որոշմանը:

5324 | 1
Facebook